Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

Այս­քան ան­մի՞տ կլի­նեն

Այս­քան ան­մի՞տ կլի­նեն
02.03.2020 | 20:33
Իշ­խա­նու­թյուն­նե­րի մա­կե­րե­սայ­նու­թյու­նը սահ­ման­ներ չի ճա­նա­չում։ Ի՞նչ էին մտա­ծում, երբ կո­րո­նա­վի­րու­սով հի­վան­դին տե­ղա­փո­խում էին Ծաղ­կա­ձոր։ Կա­րե­լի է ա­սել` հան­գս­տյան միակ գո­տին, որ­տեղ հան­գս­տա­նա­լու հա­մար ձմ­ռա­նը տու­րիստ­ներ են գա­լիս Հա­յաս­տան։ Մի՞­թե սպա­սե­լի չէր, որ այդ քայ­լից հե­տո զբո­սաշր­ջիկ­նե­րը չե­ղար­կե­լու էին ի­րենց հան­գս­տի փա­թեթ­նե­րը։ Այս­քան ան­միտ հնա­րա­վո՞ր է լի­նել։ Պե­տու­թյան ղե­կա­վար­նե­րը պար­տա­վոր են նաև միան­գա­մից մի քա­նի քայլ ա­ռաջ մտա­ծել, կան­խա­տե­սել հնա­րա­վոր հետևանք­նե­րը։ Բայց Փա­շի­նյա­նը նախ քայլն ա­նում է, հե­տո փոր­ձում է դրա հետևանք­նե­րի դեմ պայ­քա­րել։ Կո­րո­նա­վի­րու­սով հի­վան­դին տա­նում են Ծաղ­կա­ձոր, հե­տո Փա­շի­նյա­նը «լայվ» է մտ­նում ու հայ­տա­րա­րում, թե ա­մեն ինչ կար­գին է, ե­կեք հան­գս­տա­ցեք։ Իա՜, լու՞րջ։ Ամ­բողջ աշ­խար­հում հի­վան­դին և նրա շր­ջա­պա­տը մե­կու­սաց­նում են, հի­վանդ ու­նե­ցող քա­ղաք­նե­րում ու շր­ջան­նե­րում կա­րան­տին հայ­տա­րա­րում, իսկ այս մարդն ա­սում է՝ ե­կեք հի­վան­դի հետ նույն տա­րած­քում հան­գս­տա­ցեք։ Այս­քան ան­հե­թեթ ինչ­պես կա­րե­լի է լի­նել։ Ցա­վին ան­հա­ղորդ, դա­վին ան­տե­ղյակ Ծաղ­կա­ձո­րը զո­ռով դարձ­րին վա­րա­կի «օ­ջախ»։
Այս իշ­խա­նու­թյու­նում մի խել­քը գլ­խին մարդ չկա՞ր, որ նա­խազ­գու­շաց­ներ այդ քայ­լի հնա­րա­վոր հետևանք­նե­րի մա­սին։ Հե­տո էլ ա­սում են, թե փոր­ձում են զբո­սաշր­ջու­թյու­նը զար­գաց­նել։ Այս­պե՞ս, որ ան­գամ ե­ղած ռե­սուրսն է վտան­գի տակ հայ­տն­վում։ Երկ­րին զբո­սաշր­ջա­յին գրավ­չու­թյուն հա­ղոր­դե­լու հա­մար ժա­մա­նակ է պետք ու եր­կա­րատև աշ­խա­տանք, սա­կայն այդ ա­մե­նը հնա­րա­վոր է շատ ա­րագ, մեկ վայր­կյա­նում ոչն­չաց­նել այս­պի­սի ան­միտ քայ­լե­րով։ Բա­վա­կան ժա­մա­նակ է հար­կա­վոր, որ տու­րիստ­նե­րին Ծաղ­կա­ձո­րը նո­րից վս­տա­հու­թյուն ներ­շն­չի, անվ­տանգ գո­տի հա­մար­վի։ Մինչև զբո­սաշր­ջի­կը հաս­կա­նա, որ Ծաղ­կա­ձո­րը «շա­ռից, փոր­ձա­նի­քից հե­ռու» է, առն­վազն զբո­սաշր­ջա­յին մեկ սե­զոն կանց­նի։ Այլ եր­կր­ներ մտա­ծում են, թե ինչ­պես ա­նեն, որ ի­րենց տն­տե­սու­թյուն­ներն այս վի­րու­սից վնաս­ներ չկ­րեն, մե­րոնք ա­մեն ինչ հա­կա­ռակն են ա­նում։ Ճիշտ են ա­սում է­լի` ոչ խելք ու­նեն, ոչ մեղք։ Թեև մեղ­քը պո­զով-պո­չով հո չի՞ լի­նում։
Ռու­զան ԽԱ­ՉԱՏ­ՐՅԱՆ
Դիտվել է՝ 7510

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ